Իրաքյան Քրդստանը պահանջել է Մոսկվայից կասեցնել հրթիռների գործարկումն իր տարածքի վրայով11 դեկտեմբերի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին կասեցնել Սիրիայում գործող գրոհայինների դիրքերին ուղղված հրթիռների գործարկումն ինքնավարության տարածքի վրայով`տարածշրջանի տնտեսական կորուստների պատճառով: «Մենք պահանջում ենք այլընտրանք գտնել Իրաքյան Քրդստանի օդային տարածքին: Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանների աշխատանքի դադարեցումը ևս մեկ տնտեսական ճգնաժամ էր տարածաշրջանի համար, իսկ փոխհատուցման ակնկալիքը կենտրոնական կառավարությունից` անհեթեթ է»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է, որ Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանները դադարել են գործել ռուսական հրթիռների գործարկման պատճառով, որոնց թիրախը ԻՊ գրոհայիններն են Սիրիայում: Հայտարարությունը հաջորդել է Իրաքյան Քրդստանում թուրք զինվորականների տեղակայմանը և Անկարայի ռազմական ներկայության ավելացման դեմ Իրաքի կենտրոնական կառավարության և ՌԴ բողոքներին: Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զինվորականներին`հայտարարելով, որ նրանց ներկայությունը տարածաշրջանում պայմանավորված է քուրդ «փեշմերգա» աշխարհազորայիններին ԻՊ դեմ պայքարում սատարելու անհրաժեշտությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |