Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Քերի բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Քերի բանակցությունները

PanARMENIAN.Net - Մոսկվայում սկսվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները: Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է իրավիճակը Սիրիայում և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման հեռանկարները: Ակնկալվում է, որ նախարարներին բանակացությունների ավարտին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Քերիի հետ հանդիպման շեմին ռուսական կողմը հայտնեց, որ մի շարք հարցեր ունի վերոնշյալ թեմաների հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են մասնավորապես, որ գերատեսչությունն աշխատելու է հասնել նրան, որ ԱՄՆ վարչակազմը վերանայի քաղաքականությունը, որի հիմքում ահաբեկիչներին «լավերի, ու «վատերի» բաժանելու սկզբունքն է: «Ակնկալում ենք գործնական խոսակցություն ԱՄՆ պետքարտուղարի հետ»,-ասել է են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վաշինգտոնն իր հերթին հայտնել է, որ Քերին հերթական անգամ փորձելու է համոզել ՌԴ-ին միանալ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային: «Քերին ակնկալում է, որ հանդիպման և բանակցությունների համար նախապայմաններ չեն դրվի»,-ասել էր նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոն Քիրբին:

Ամերիկյան կողմը խոստովանում է ՌԴ կարևորությունը սիրիական կարգավորման գործում: «Բանակցություններում արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի առանց ռուսների մասնակցության…ՌԴ մասնակությունը Սիրիայի շուրջ բանակցություններին մինչ օրս կառուցողական է եղել»,-ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էռնեստը:

ԱՄՆ գկխավորած արևմտյան երկրների կոալիցիան սկսել է ավիահարված հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում 2014-ի սեպտեմբերին: 2015-I սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---