ՌԴ ԱԳՆ. Թուրքիան Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության հնարավորություն չի թողել

ՌԴ ԱԳՆ. Թուրքիան Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության հնարավորություն չի թողել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հռետորաբանությունը, որը հաջորդեց թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցմանը, փակել է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ մենք տեսանք, ոչ միայն Սու-24-ի խոցումից հետո, այլ նաև այն սարսափելի հռետորաբանությունից հետո, որը սկսվեց Անկարայի կողմից, դրանից հետո, ցավոք, Թուրքիան փակեց կառուցողական երկխոսության հնարավորությունը»,-ասել է Զախարովան ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվան կոչ է արել թուրք պաշտոնյաներին և ԶԼՄ-ներին չհամեմատել ռուսական Սու-24-ի գնդակոծումը ԽՍՀՄ-ում խոցված կորեական Boeing-ի հետ: «Տարակուսանք են առաջացնում այն նյութերը, որտեղ թուրք լրագրողները համեմատում են այս 2 իրավիճակները: Պակաս զարմանալի չեն թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները»,-ասել է Զախարովան:

«Անշուշտ, երկու դեպքում էլ կարելի է ընդհանրություններ գտնել` ինքնաթիռներ, և այնտեղ, և այս դեպքում`երկինք, մարդկային զոհեր, բայց երբ խոսքը գնում է պաշտոնյաների և պաշտոնական ԶԼՄ-ների մասին, պետք է հասկանալ, ինչ եք խոսում: Տարրական ծանոթությունը համացանցին թույլ կտա հասկանալ, ինչ հիմարություն է այս 2 իրավիճակները համեմատելը»,-ասել է Զախարովան:

«Կցանկանայի թուրքական կողմին ծանոթանալ այն հանգամանքին, թե որքան ժամանակ էր հարավկորեական ինքնաթիռը գտնվում ԽՍՀՄ տարածքում: Կցանկանայի հիշեցնել, որ ընդառաջ բարձրացած կործանիչները փորձել են պարտադրել հարավկորեական ինքնաթիռին վայրէջք կատարել մոտակա օդանավակայաններից մեկում: Եվ եթե թուրքերը համեմատում են այս երկու դեպքը, ցանկալի կլիներ, որ վերլուծեին իրենց ինքնաթիռների գործողությունները, թե իրենք ինչ են փորձել անել այդ իրավիճակում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---