Հիլարի Քլինթոնն իր մոտեցումներն է ներկայացրել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ

Հիլարի Քլինթոնն իր մոտեցումներն է ներկայացրել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկայացրել է երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի իր ծրագիրը: Քաղաքական գործիչը հրապարակել է այն դեկտեմբերի 15-ին` ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգի համալսարանում, հայտնում է Reuters-ը:

Ըստ Քլինթոնի, իշխանությունները պետք է պատրաստ լինեն նոր ահաբեկչությունների և սերտորեն համագործակցեն ՏՏ ոլորտի հետ` հասցնելու համար նույնականացնել պոտենցիալ ծայրահեղականներին սոցցանցերում, հեռացնել նրանց աքաունթները և ահաբեկչական բովանդակության ցանկացած տեղեկատվություն:

Բացի այդ Քլինթոնն անհրաժեշտ է համարում ավելի ինտենսիվ դարձնել ավիահարվածները Սիրիայի տարածքում և այն մարդկանց համար մուտքի արտոնագրերի վերահսկողությունը, որոնք ժամանում են ԻՊ ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններից:

Քաղաքական գործիչը նաև կոչ է արել խստացնել զենքի մասին օրենքն ու առաջարկել է արգելել գրոհային զենքի վաճառքը, հայտնում է Lenta.ru-ն:

Դեկտեմբերի 12-ին Քլինթոնը հայտարարել է, որ նախագահության բոլոր թեկնածուներից միայն ինքը ԻՊ դեմ պայքարի կոնկրետ ծրագիր ունի` չբացահայտելով մանրամասները: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում թույլ չի տա ԱՄՆ մասնակցությունը ցամաքային գործողության, քանի որ «դա խելամիտ չէ և ահաբեկիչները միայն դրան են սպասում»: Նոյեմբերի 19-ին Քլինթոնը հայտնեց, որ հարկավոր է սաստկացնել օդային գործողությունը ԻՊ դեմ:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016-ի նոյեմբերի 8-ին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---