Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հաղորդում է դեկտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում կորուստ ունենալու մասին:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվել է զինծառայող Թալեհ Քերիմովը: Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Tert.am-ը:

Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբեևրի 17-ին հայտնել էր ևս մեկ զոհված զինծառայողի մասին: Դեկտեմբերի 16-ի երեկոյան շփման գծում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարզադեն, հայտնել էր haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում էր թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չէր ունեցել:

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, աշխատանքային այցով շվեյցարական Բեռնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---