Հանրաքվեի դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել![]() 18 դեկտեմբերի 2015 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը: Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Կարդացեք նաև՝ Ընտրատեղամասում դիտորդին խանգարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերով 3 քրգործ է հարուցվել Քննչական կոմիտեում ընտրախախտումների 10 գործ է քննվում, 2-ն ուղարկվել է ՀՔԾ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |