Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը Ստամբուլում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների երկկողմ և եռակողմ հանդիպումների ավարտին: Յիլմազը հայտարարել է, որ կայացած հանդիպումները չափազանց կարևոր են ռազմական ոլորտումհարաբերությունների զարգացման համար, երկկողմ և եռակողմ, հայտնում է APA գործակալությունը:

«Այս համագործակցությունն ու երկխոսությունն օրինակ են մյուս երկրների համար: Մենք կարևորում ենք սեղմ ժամկետում երեք կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը»,-ասել է Յիլմազը:

Վրաստանի ՊՆ ղեկավար Թինաթին Խիդաշվիլին իր հերթին հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը կծառայի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի ապագան ռազմական անվտանգության ապահովման հարցում կապված է ՆԱՏՕ-ի հետ:

Օգոստոսի 27-ին Վրաստանում բացվեց Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը:Անդրադառնալով այն հարցին, թե ինչ որոշում կարող է Վրաստանն ակնկալել 2016-ին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում, Ստոլտենբերգն ասել է, որ չի կարող նախապես խոսել այդ մասին: «Ես իրոք չեմ կարող նախապես ասել, թե ինչ որոշում կկայացվի Վարշավայում, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանն արդեն ստացել է անհրաժեշտ գործիքներն առաջ շարժվելու և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Առաջընթացն ակնհայտը է»,-ասել է նա:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ասել է, որ «ուժեղ լինելու համար նրանք պետք է որոշ նախագծեր իրագործեն տարածաշրջանում, իսկ կայացված կարևոր որոշումները կնպաստեն երկրների զինված ուժերի ամրապնդմանը»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանը կօգտվի Թուրքիայի և Վրաստանի փորձից նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---