Ռուսական սպառազինությամբ այս տարվա վերջին էշելոնը դուրս է եկել Վրաստանից 7 դեկտեմբերի 2006 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանից Ռուսաստան է ուղեվորվել տեխնիկայով եւ գույքով 2006 թվականի վերջին երկաթուղային էշելոնը` Բաթումիի 12-րդ ռուսական ռազմակայանից: Սա ռուսական տեխնիկայի, սպառազինության եւ գույքի արդեն յոթերորդ բաժինն է, որ ուղեվորվում է Բաթումիից: Վերջին 5-ը ուղեվորվել են Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմակայան, մեկը` Ռուսաստան: Ռազմական տեխնիկայի դուրս բերումը կվերսկսվի 2007 թվականին: Հիշեցնենք, որ Սոչիի համաձայնություններով նախատեսված է, որ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից ծանր ռազմական տեխնիկայի դուրս բերումը իրականացվելու է մինչեւ սույն տարվա վերջ, իսկ ամբողջությամբ ռազմակայանը դուրս է բերվելու 2007 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ԱՌԶԽ շտաբի տվյալներով, Ախալքալաքից ավելի քան 700 միավոր տեխնիկա եւ սպառազինում է դուրս բերվելու: 12-րդ ռազմակայանը պետք է Բաթումիից դուրս բերվի 2008 թվականի ընթացքում, հայտնում է Regions.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |