Ինֆեկցիոնիստ. Փետրվարին գրիպի մեծ ալիք է սպասվում

Ինֆեկցիոնիստ. Փետրվարին գրիպի մեծ ալիք է սպասվում

PanARMENIAN.Net - Սովորական գրիպի դեպքերը 2014-ի համեմատ քչացել են: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, սպասվում է փետրվարին և կնահանջի գարնանը:

Ասոյանը նշել է նաև, որ գրիպով հիվանդ բազմապիսի խնդիրներից խուսափելու համար պետք է դիմեն մասնագետներին։

Անդրադառնալով մասնավորապես, խոզի գրիպին մասնագետը նշել է, որ այս պահին լուրջ իրավիճակ չկա, որ հարկ լինի կտրուկ քայլերի դիմել: Ըստ նրա՝ մեր երկրում հայտնաբերված երեք դեպք կա, սակայն հնարավոր է, որ այլ չհայտնաբերված դեպքեր լինեն, քանի որ բոլորը չէ, որ դիմում են բժշկի, գրում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 15-ին առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է«խոզի» գրիպի 3 դեպք, «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, որոնք հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», - ասել է նա:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանընշել է, որ բռնկման վտանգ չկա, և երեք դեպքերն էլ ընթանում են թեթև տարբերակով:

«Սովորաբար, խոզի գրիպը նման է սովորական գրիպին և նախանշաններ նկատելու, ջերմություն ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ սրանք տարբերակել կարող է միայն բժշկական հետազոտությունը»,-ասել է Ասոյանը՝ հավելելով, որ այժմ այդ հիվանդությունն ավելի մեղմ տարածվածություն և սրվածություն ունի, քան 2009-ին էր:

Ինչ վերաբերում է ամանորյա սննդակարգին, ապա գլխավոր ինֆեկցիոնիստն ասել է, որ պետք է զգուշանալ հատկապես բազմատեսակ սնունդ ընդունելուց, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---