130.000 մարդ՝ 2015-ի կուտակայինի մասնակից. Վճարները՝ ավելի քան 15 մլրդ դրամ![]() 23 դեկտեմբերի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - 2015-ի ընթացքում Կուտակային կենսաթոշակային համակարգից ակտիվորեն օգտվել է 130.000 քաղաքացի, իսկ նոր մասնակիցների թիվը կազմում է 56.000: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների ասել է «Հայաստանի կենտրոնական Դեպոզիտարիա»-ի տնօրեն Վահան Ստեփանյանը՝ ներկայացնելով տարվա ամփոփումը: Նրա խոսքերով՝ կուտակային վճարների ընդհանուր չափը դեկտեմբերի 15-ին կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ, որից մոտ 7 մլրդ դրամ վճարումը եղել է պետության կողմից: Ստեփանյանի ներկայացմամբ՝ այս պահին ընթացքի մեջ է նաև հիվանդությունների կամ մահվան դեպքում ամբողջ գումարի ժառանգման գործընթացը, գրում է «Ա1+»-ը: Բացի այդ, ըստ նրա, այն քաղաքացիների թիվը, որոնք դիմում էին գրել ու հրաժարվել կուտակային համակարգից, կազմում է 60 հազար, իսկ գումարի չափը՝ ավելի քան 2 մլրդ դրամ: ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |