Վրաստանը նախադրյալներ չի տեսնում ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանը նախադրյալներ չի տեսնում ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս նախադրյալներ չի տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Այս փուլում մենք չենք դիտարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում, եթե լուրջ քայլեր ձեռնարկվեն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ»,-ասել է Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս մեկնաբանությունն արվել էր ի պատասխան ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարության, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ:

Դեկտեմբերի 23-ին ՌԴ-ն պարզեցրեց մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը Վրաստանի քաղաքացիների համար և հայտարարեց, որ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ առանց վիզաների ռեժիմին: Մուտքի արտոնագրերի ռեժիմը սահմանվեց Վրաստանի և ՌԴ միջև 2000 թ.: 2008-ին Հարավային Օսեթիայում ռազմական հակամարտությունից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---