Թուրքիայի հարցով ԵՄ մի շարք երկրների դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների արտգործնախարարները փորձում են որոշել` պատժե՞լ արդոք Թուրքիային Կիպրոսի նավերի ու ինքնաթիռների մուտքը մերժելու համար: Եվրամիության գործադիր մարմին Եվրահանձնաժողովը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի բանակցությունները` կապված ԵՄ անդամակցության հետ, մի շարք հարցերով: Մի շարք անդամ-երկրներ հանդես են գալիս խիստ դիրքորոշման օգտին Թուրքիայի հետ հարաբերություններում, որը չի ճանաչում ԵՄ անդամներից կիպրոսի կառավարությանը:



Մյուս երկրները չեն ցանկանում սրել անհամձայնությունները Կիպրոսի հարցով, որը դարձել է Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների հիմնական փորձաքարը: «Անձամբ ես չեմ սպասում, որ մենք այսօր ինչ-որ որոշման կհասնենք: Չափազանց հեռու են ԵՄ անդամ-երկրների դիրքորոշումները, համենայն դեպս, դրանցից մի քանիսինը»,- Բրյուսելի հանդիպումից առաջ ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:



Թուրքիայի դեմ խիստ միջոցներ կիրառելու դեմ են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Շվեդիան: Խիստ միջոցները պաշտպանում են Ավստրիան, Ֆրանսիան եւ Կիպրոսը: Գերմանիան առաջարկեց նիստի վերջնական փաստաթղթում գրել ժամանակացույցը, ըստ որի որոշումը փոփոխության կենթարկվի` կախված Թուրքիայի կողմից ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունները կատարելուց:



Եթե արտգործնախարարները չկարողանան համաձայնության գալ, կոնսենսուս կփնրեք պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Նրանք նիստ են անցկացնելու Բրյուսելում հինգշաբթի եւ ուրբաթ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---