ՄԱԿ-ը տարհանում է գրոհայիններին Սիրիայից. «Ընդդիմության մարտիկներին» կտեղափոխեն Թուրքիա

ՄԱԿ-ը տարհանում է գրոհայիններին Սիրիայից. «Ընդդիմության մարտիկներին»  կտեղափոխեն Թուրքիա

PanARMENIAN.Net - Սիրիական Զաբադանի քաղաք «շտապ օգնության» մեքենաներ և ավտոբուսներ են ժամանել ընդդիմադիր խմբավորումների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տարհանելու համար, հայտնում է BBC-ին: Տարհանումն անցնում է ՄԱԿ հովանու ներքո` դեռևս սեպտեմբերին Դամասկոսի և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում: Համաձայնությունը վերաբերում է Զաբադանիին, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող 2 բնակավայրի:

Ըստ պլանի, Լիբանանին սահմանակից Զաբադանիից նրանց տեղափոխում են Բեյրութ, որտեղից մարտիկներն ինքնաթիռով կտարհանվեն Թուրքիա:

Ըստ թուրքական Daily Sabah-ի, Իդլիբի գավառի 2 այլ բնակավայրից, որոնք շրջապատված են կառավարական զորքերով, տարհանվելու է մոտ 300 ընտանիք: Նրանք կուղևորվեն դեպի Թուրքիայի սահման, հետո ինքնաթիռով կմեկնեն Բեյրութ, հայտնում է Ինտերֆաքսը:

Սիրիայում հակամարտ երկու կողմերի միջև լոկալ հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք են բելեր ՄԱԿ-ն ու օտարերկրյա պետությունները: «ՄԱԿ-ն ու օտարերկրյա կառավարությունները փորձում են պայմանավորվել լոկալ հրադադարի և անվտանգ միջանցքների մասին, որոնք պետք է քայլեր լինեն, ուղղված Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանը, որը 5 տարում ավելի քան 250 հազար մարդու կյանք է խլել»,-գրել է Reuters-ը:

Սիրիայի կառավարությունը ևս փորձում է նման բանակցություններ վարել: «Ավելի վաղ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ հաջողվել է պայմանավորվել ապստամբների հետ այն մասին, որ նրանք կհեռանան Հոմս քաղաքի իշխանությունների կողմից չվերահսկվող թաղամասից»,-նշում է գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---