Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին կբարձրանա![]() 5 հունվարի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, 10-ին կնվազի 3-6 աստիճանով: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Երևանում հունվարի 6-ին, 8-9-ին սպասվում է ձյուն, 7-ին, 10-ին՝ առանց տեղումների եղանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |