The New York Times. Էրդողանն անհուսալի գործընկեր է դարձել

The New York Times. Էրդողանն անհուսալի գործընկեր է դարձել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է չափը, հիշատակելով իր ուղերձում հիտլերյան Գերմանիան, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա բռնատիրական առաջնորդի կեցվածքը, որը հակված է խախտելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մյուս քաղաքական ազատությունները, գրում է The New York Times-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ իշխանության գալուց ի վեր՝ արդեն 10 տարի է նա օգտագործում է իր նախարարական, իսկ հետո նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ները ճնշելու, արհմիություններին ու մյուս ընդդիմադիրներին հետապնդելու նպատակով:

Ըստ հոդվածագրի, Թուրքիայի նախագահի վերաբերյալ վատթարագույն կասկածները հաստատվեցին նրա գլխավորած ԱԶԿ հաղթանակից հետո նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Դեռ քվեարկությունից առաջ Էրդողանը վերսկսել էր պատերազմը ՔԱԿ դեմ փորձելով բարձրացնել իր վարկանիշն ընտրություններից առաջ, իսկ հետո սկսեց գործել Ժողովրդների դեմոկրատական կուսակցության դեմ, որը հնարավորություն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնությունների իրավունքները խորհրդարանում:

Թուրքիայի դաշնակիցները՝ Ամերիկան և Եվրոպան, ամոթալի անգործությամբ հետևում էին թուքական բանակի դաժանությանը, որն ավիահարվածներ էր հասցնում քրդական օբյեկտներին: 2015-ին սպանվել է մոտ 3100 քուրդ ապստամբ և անհայտ թվով խաղաղ բնակիչներ:

Էրդողանը կարող էր վերջ դնել պատերազմին և սկսել քրդերի ինտեգրումը թուրքական հասարակությանը, սակայն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ ստիպելով ավելի մեծաթիվ մարդկանց ծայրահեղական ուղին ընտրել՝ մտածելով, որ բռնությունը մեծ ինքնավարության հասնելու միակ ճանապարհն է;

Բացի այդ, ասվում է հոդվածում, Էրդողանը պատշաճ կերպով չի կարևորում ԻՊ դեմ պայքարը:

Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, գրել է Bild-ը:

Էրդողանը շատ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդվարության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում, եզրակացրել է թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---