AP. Մինչև 2017-ի մարտը Վաշինգտոնը չի ակնկալում Ասադի հրաժարականը

AP. Մինչև 2017-ի մարտը Վաշինգտոնը չի ակնկալում Ասադի հրաժարականը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը չի ակնկալում, որ Ասադը հրաժարական կտա Սիրիայի նախագահի պաշտոնից մինչր 2017-ի մարտը, հայտնում է Associated Press-ը՝ Օբամայի վարչակազմի կազմած իրադարձությունների զարգացման հիմնարար սցենարի նախագծի վրա հղումով:

Գործակալությունը նշում է, որ եթե իրադարձությունները զարգանան հենց այդ սցենարով, Օբաման կհեռանա իր պաշտոնից Ասադի պաշտոնանկությունից 2 ամիս առաջ, իսկ Ասադի պաշտոնանկության պահանջի վերաբերյալ Օբամայի առաջին հայտարարությունից արդեն 5 տարի անցած կլինի: 2017-ի մարտին Վաշինգտոնն ակնկալում է նաև, որ Սիրիայում իշխանությունից կհեռանա նաև Ասադի մերձակա շրջապատը:

Վաշինգտոնում կազմած ժամանակացույցը հիմնված է ՄԱԿ հավանությունը ստացած սիրիական կարգավորման ծրագրի վրա, որը նախորդ տարվա նոյեմբերին քննարկվել է Վիեննայում: Այդ ծրագրով նախատեսվում է, որ 2017-ի օգոստոսին Սիրիայում կանցնեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ երկիրը կկառավարի ժամանակավոր կառավարությունը:

Վիեննայում Սիրիայի գծով հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադարարի անհրաժեշտության և այն մասին, որ հարկավոր է շարժվել սահմանադրության փոփոխության և ընտրությունների անցկացման ճանապարհով:

Թե ինչպես տեղի կունենա Ասադի պաշտոնանկությունը, Սպիտակ տան ծրագրում չի ասվում: Ինքը Սիրիայի նախագահը հրաժավել է հեռանալ պաշտոնից, քանի դեռ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքը, հայտնում է Վեդոմոստին:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---