Սլովակիայի կառավարությունը հրաժարվել է ընդունել մահմեդական փախստականներին

Սլովակիայի կառավարությունը հրաժարվել է ընդունել մահմեդական փախստականներին

PanARMENIAN.Net - Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել մահմեդկան փախստականներին գերմանական Քյոլնում և մյուս քաղաքներում Ամանորի գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումների և սեռական ոտնձգությունների պատճառով:

«Մենք չենք ցանկանում, որ Սլովակիայում կրկնվի այն, ինչ կատարվեց Գերմանիայում», -հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ անդրադառնալով միջադեպին: Ըստ նրա, Բրատիսլավան այժմ մտադիր է ոչ միայն շարունակել վիճարկել փախստականների ընդունման պարտադիր քվոտաները ԵՄ-ում, այլ նաև կխոչընդոտի երկրում մեկուսացած մահմեդական համայնքի ստեղծմանը, գրում է Deutsche Welle-ն:

Նույն ոգով է արտահայտվում նաև Լեհաստանը: Լեհաստանի կառավարության ղեկավար Բեատա Շիդլոն հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Գերմանիայում, ցույց է տալիս, որ ներգաղթյալների խնդիրը շատ ավելի բարդ է, քան կարծում էին եվրոպացի առաջնորդները: Իսկ փոխվարչապետ Պյոտր Գլինսկին TVN 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վարշավայում շատ ուշադիր կհետևեն ապաստանի վերաբերյալ միջնորդություններին: «Մենք ուզում ենք օգնել պատերազմից փախչող կանանց, երեխաներին և ծերունիներին: Սակայն հիմք չենք տեսնում ընդունել Լեհաստանում Քյոլնի իրադարձությունների «հերոսներին»՝ երիտասարդ տղամարդկանց»,-ասել է լեհ քաղաքական գործիչը:

Ամանորի գիշերը Քյոլնի կայարանամերձ հրապարակում արաբական երկրներից ներգաղթած մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Երբ ոստիկանությունը ստիպել է նրանց ցրվել, նրանք բաժանվել են խմբերի՝ հարձակվելով կանանց վրա, սպառնացել են նրանց, թալանել, սեռական ոտնձգությունների դիմել ծայրհեղ ագրեսիվ դրսևորմամբ: Այժմ հայտնի է մեկ բռնաբարության մասին, որի մասին հաղորդում է արվել մի քանի օր անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---