Ռուսական տեխնիկայով վերջին էշելոնը լքեց Թբիլիսին

PanARMENIAN.Net - Ավարտվեց Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման (ԱՌԶԽ) թբիլիսյան կայազորի գույքի եւ տեխնիկայի դուրս բերումը: Այսօր առավոտյան Վազիանիից (Թբիլիսիի մերձակայք) Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմակայան է մեկնել Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին էշելոնը: Այդպիսի առաջին էշելոնը Հայաստան էր մեկնել նոյեմբերի 16-ին: Նոյեմբերի 23-ին եւ դեկտեմբերի 1-ին երկու էշելոնով ԱՌԶԽ թբիլիսյան կայազորի գույքի եւ տեխնիկայի մի մասը դուրս բերվեց Ռուսաստան` Ադրբեջանի տարածքով: Թբիլիսյան կայազորի անձնակազմը մեքենաներով դուրս կբերվի Վրաստանից հաջորդ շաբաթ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Թբիլիսյան կայազորը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության որոշմամբ, դուրս է բերվում Վրաստանից վաղաժամ վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառով: Վրաստանում Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորումից կմնա փոքրաթիվ օպերատիվ խումբ: Այն կտեղակայվի ռուսական ռազմակայններից մեկում` Ախալքալաքում կամ Բաթումում: Երկու ռազմակայնները, ըստ 2005 թվականի մայիսի 30-ի վրաց-ռուսական համաձայնագրի, լիովին դուրս կբերվեն մինչեւ 2008 թվականի ավարտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---