Իրաքի հրամանատարություն. ԻՊ գլխավոր քարոզիչը վիրավորվել է

Իրաքի հրամանատարություն. ԻՊ գլխավոր քարոզիչը վիրավորվել է

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» խոսնակ Աբու Մոհամադ ալ-Ադնանին վնասվածքներ է ստացել Իրաքում օդային հարձակման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Իրաքի միասնական գործողությունների հրամանատարությունը, հավելելով՝ Ադնանին ահաբեկչական խմբավորման գլխավոր քարոզիչն է և առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական հետևորդը:

Ավելի վաղ Ադնանիի գլխի համար Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար է խոստացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։:

Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան ուժերը դաշնակից երկրների հետ «Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալ են սպանել Բարվանայի շրջակայքում օդային հարձակումների շնորհիվ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---