ՀՀ-ում գրիպի համաճարակ չկա. Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են![]() 11 հունվարի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով հունվարի 11-ին ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։ Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով: Նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։ Ըստ նախարարության՝ հունվարի 9-ի դրությամբ H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ, գրում է Tert.am-ը: Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցված սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպքերից 219-ը եղել են թոքաբորբ: Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |