ԵԽԽՎ. Հայաստանի առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, որ առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Հայաստանը այժմ պետք է ցույց տա, թե ինչ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ եվրոպական իրտեգրացիայի ճանապարհին. գալիք ընտրությունները պետք է համապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշներին, իսկ ընտրական քարոզարշավի եւ ընտրությունների լուսաբանումը մամուլում պետք է լինի բազմակարծ եւ անկողմնակալ»,֊ - ասված է հանձնաժողովի զեկույցի նախագծում, որը երեկ հրապարակվել է Փարիզում: Հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները` միաժանական փաստելով.֊ - «Սոսկ օրենքներ ընդունելը բավարար չէ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար: Օրենքները պետք է կիրառվեն»:



Հանձնաժողովը զգուշացրել է, որ սահմանադրության արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ կլինի «բարելավված քաղաքական մթնոլորտ եւ երկխոսություն կառավարող կոալիցիայի ու ընդդիմության միջեւ»: Ժորժ Կոլոմբյեի եւ Միկկո Էլոյի զեկույցը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---