Ջակարտայում պայթյունների գործով կան ձերբակալվածներ

Ջակարտայում պայթյունների գործով կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի ոստիկանույթունը 3 մարդու է ձերբակալել` Ջակարտայում ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով, հայտնում է AP գործակալությունը:

Նոր ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարի 15-ի առավոտյան մայրաքաղաքի Դեպոկ արվարձանում: Ոստիկանապետ, գնդապետ Դվիյոնոն հայտնել է MetroTV-ին, որ իրավապահները 3 տղամարդու են ձերբակալել հարցաքննության նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ջակարտայում ահաբեկչությունների համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»:

Ահաբեկիչները գործել են Փարիզում 2015-ի նոյեմբերին իրականացված ահաբեկչությունների սցենարով: Ըստ գեներալ Շարլիյանի, Ինդոնեզիայի ոստիկանությունը նոյեմբերի վերջում սպառնալիք էր ստացել ԻՊ-ից հարձակման մասին, ջիհադականները հայտարարել էին, թե Ինդոնեզիայում «համերգ է լինելու»:

Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ: Վերջին տվյալներով 17 մարդ է զոհվել, որոնցից 5-ը հարձակվողների թվից են:

Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---