1.7% գնաճ՝ 2015-ի դեկտեմբերի սպառողական շուկայում. Թանկացել էր միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը

1.7% գնաճ՝ 2015-ի դեկտեմբերի սպառողական շուկայում. Թանկացել էր միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.6%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.0% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.9% գնանկում:

2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 3.0%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.4-25.2% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-25.2% գնաճ, 3-ում՝ 0.7-0.2% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է գների 4.0% նվազում, իսկ 2015-ի նոյեմբերի համեմատ` 25.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի՝ 28.9%, կանաչ սոխի՝ 52.0%, խառը կանաչեղենի՝ 59.3%, կանաչ պղպեղի՝ 77.0%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, ծաղկակաղամբի՝ 2.2 անգամ, սմբուկի 2.8 անգամ գնաճով:

2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ճակնդեղի գինն աճել է 1.8%-ով, սխտորինը՝ 2.9%-ով, բողկինը՝ 3.3%-ով, գլուխ սոխինը՝ 3.8%-ով, վարունգինը՝ 24.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 3.5%, կաղամբի՝ 3.2%, սնկի՝ 2.1%, գազարի 1.3% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.5% գնանկում, իսկ 2015-ի նոյեմբերի համեմատ` 3.4% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 2.9%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 20.2%- ով, իսկ 2015-ի նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7 % գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-8.5%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 1.4%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.1%, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, այլ մթերքի՝ 0.2%, շաքարավազի 0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.7% գնանկում, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:

Չնայած դրան, 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 0.3%, տավարի մսի՝ 1.0%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.9%, պելմենիի՝ 2.2%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 12.2% գնաճ: Դրան զուգընթաց, խոզի մսի գինը նվազել է 5.0%-ով, հավի բդինը՝ 2.6%-ով, ոչխարի մսինը՝ 1.5%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7%-ով:

2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0.7%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4%, հրուշակեղենի՝ 0.3%, ձկնամթերքի 0.2% գնանկում:

2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.7%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.2%, հագուստի և գործվածքի՝ 1.8%, կահույքի՝ 1.2%, գեղահարդարման ապրանքների 1.0% գնանկումով: Լվացող միջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, անձնապիտո ապրանքներինը՝ 0.5%-ով, գրենական պիտույքներինը՝ 0.3%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի՝ 0.1%, տեքստիլեղենի՝ 0.2%, գորգեղենի՝ 0.4%, մշակույթի ապրանքների 3.1% գնաճ, իսկ շինանյութերի, այգեգործական ապրանքների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրված սակագների 2.0% հավելաճը հիմնականում բնակարանային կոմունալ ծառայությունների սակագների 4.1% հավելաճի արդյունք է: 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 10.4% (չսուբսիդավորվող (250 կվտ/ժամից ավելի սպառում ունեցող բնակիչ- սպառողների համար) չափաբաժնի փոփոխության արդյունքում):

Վերոհիշյալ ծառայությունը սպառողական զամբյուղում ունենալով 6.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է ՍԳԻ-ի ընդհանուր մակարդակի աճին 0.7 տոկոսային կետով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---