Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. Պատրաստ ենք աջակցել Թուրքիային՝ ՔԱԿ-ի դեմ պայքարում

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. Պատրաստ ենք աջակցել Թուրքիային՝ ՔԱԿ-ի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային` «Քրդական աշխատավորների կուսակցության» (ՔԱԿ-PKK) դեմ պայքարում:

Ըստ CNNTurk-ի` այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համմոնդը: Նա մասնավորապես նշել է. «Կարծում ենք, որ Թուրքիան PKK-ի դեմ պայքարում ունի ինքնապաշտպանության իրավունք»:

Անգլիացի նախարարը միաժամանակ կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ երկխոսությանը, գրում է Ermenihaber.am-ը:

«PKK»-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---