Թ. Աքչամ. Հայերն ու թուրքերը միակ ազգերը չեն, որոնց բաժանում է Ցեղասպանության խնդիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Ամստերդամում կայացել է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի դասախոսությունը` նվիրված իր վերջին «Խայտառակ գործողություն» գրքին: Դասախոսությունից հետո ցուցադրվել է «Լռության պատը» վավերագրական ֆիլմը` Աքչամի եւ հայտնի հայ պատմաբան Վահագն Դադրյանի հանդիպման մասին: Դասախոսությանը ներկա էին Հոլանդիայի հայկական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) մամուլի եւ հասարակայնության հետ կապի պատասխանատու Ինգե Դրոստը, դասախոսությունը շատ տպավորիչ էր: «Թուրք պատմաբանը պատմել է, ինչպես է նա աշխատել թուրքական, գերմանական եւ հայկական արխիվներում: Դասախոսություններից հետո այնտեղ ներկա թուրքերը բողոքեցին եւ սկսեցին հարցեր տալ, որոնց Աքչամը պատասխանեց հանգիստ եւ հստակ. «Մենք զրուցել ենք սովորելու»,- ասել է Դրոստը: Նա նաեւ նշել է, որ Թաներ Աքչամն ընդգծել է, որ հայերն ու թուրքերը միակ ազգերը չեն, որոնց բաժանում է նման խնդիրը: «Կան այդ խնդիրները հաղթահարելու ուղիներ, սակայն դա ժամանակ եւ ջանքեր կպահանջի»,- ասել է Աքչամը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---