Հայ աշակերտներն Ալմաթիի օլիմպիադայում 16 մեդալ են նվաճել![]() 19 հունվարի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016-ի հունվարի 13-ից 18-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ : Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբության իր էջում։ «Կեցցեն մեր երեխաները և նրանց ուսուցիչները: Շատ ապրեք», - գրել է Աշոտյանը: Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ: 2015-ին Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում կայացածմիջազգային առարկայական օլիմպիադաում նվաճելեն 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015-ի հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ: Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |