Հայ աշակերտներն Ալմաթիի օլիմպիադայում 16 մեդալ են նվաճել

Հայ աշակերտներն Ալմաթիի օլիմպիադայում 16 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2016-ի հունվարի 13-ից 18-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճել է 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ : Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբության իր էջում։

«Կեցցեն մեր երեխաները և նրանց ուսուցիչները: Շատ ապրեք», - գրել է Աշոտյանը:

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 22 աշակերտ:

2015-ին Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում կայացածմիջազգային առարկայական օլիմպիադաում նվաճելեն 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015-ի հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---