Զինյալների հարձակում Պակիստանի համալսարանի վրա. 21 զոհ կա

Զինյալների հարձակում Պակիստանի համալսարանի վրա. 21 զոհ կա

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի առավոտյան մի խումբ զինյալներ են հարձակվել Պակիստանի Հայբեր-Պահտունխվա գավառի Չարսադդա քաղաքի համալսարանի վրա: Ականատեսները հայտնել են նաև 2 հզոր պայթյունի մասին:

Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ հարձակման հետևանքով 21 զոհ կա, առնվազն 50 մարդ տուժել է: Հարձակվողները 4-ն են եղել, սակայն ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ գրոհայիններն առնվազն 6-8 հոգի են եղել:

Հարձակման պահին համալսարանում մոտ 3 հազար ուսանող է եղել: Ըստ որոշ տվյալների, համալսարանում անցնում էր նաև բանաստեղծների մրցույթ, որին մոտ 600 հյուր էր հրավիրված: Ավելի վաղ համալսարանի ռեկտորը հայտնել էր, որ ուսանողներից և դասախոսներից ոչ ոք չի տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբանի» Պակիստանում գործող թևի` «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» խմբավորման գրոհայինները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---