Ռասայական սկանդալի պատճառով «Օսկարի» հավակնորդների թիվը կարող է ավելանալ22 հունվարի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան մտադիր է ավելացնել «Օսկարի» հավակնորդների թիվը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում` 8-ից հասցնելով 10-ը հավակնորդի, հայտնում է The Los Angeles Times-ը: Ակադեմիայի անդամներին դրդել է փոփոխությունների դիմել սկանդալը, որի պատճառն այն էր, որ 2016-ի «Օսկարի» դերասանական և ռեժիսորական անվանակարգերում հավակնորդների թվում ոչ մի աֆրոամերիկացի չկա: Դիտարկվում է նաև այլ անվանակարգերում հավակնորդների քանակն ավելացնելու հարցը: Բացի այդ, ակադեմիան մտադիր է վերանայել ձայների հաշվարկի եղանակը «Օսկարի» հաղթողներին որոշելիս: Ինչպես պարզաբանել են փորձագետները, այդ ամենն արվում է մրցանակի հավակնորդների թվում բազմազանություն ապահովելու, ինչպես նաև առավել օբյեկտիվ ընտրության համար, հայտնում է Lenta.ru-ն: Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Ինչպես նշում է պարբերականը, այժմ ակադեմիան ավելի քան 6000 անդամ ունի, որոնց 94 տոկոսը սպիտակամորթներ են: «Օսկարի» հանձնման 88-րդ արարողությանն ընդառաջ, որը կայանալու է փետրվարի 28-ին, դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթն ու Սփայք Լին հունվարի 18-ին հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել մրցանակաբաշխությունն` անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով: Դերասանուհուն շատ է վշտացրել այն փաստը, որ իր ամուսին Ուիլ Սմիթը, որը «Պաշտպանը» ֆիլմում դերակատարության համար «Ոսկե գլոբուսի» հավակնորդների թվում էր, չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում: Նա գրել է, որ ժամանակները փոխվել են և այժմ «գունավոր մաշկով» բնակչությանը պատշաճ ուշադրություն և հարգանք չի ցուցաբերվում: Ըստ նրա, հարկավոր է շտապ ինչ-որ բան փոխել այս իրավիճակում: Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկն իր հերթին պաշտոնական հայտարարությունում խոստացավ, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ կկատարվեն կազմակերպության անդամների ընտրության կարգում, ինչը թույլ կտա ընդլայնել տարբեր ռասաների և ազգությունների պատկանող անձանց մասնակցությունը: Մինչդեռ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունը կվարի հայտնի աֆրոամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |