ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին Ա. Կիրակոսյանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Մինսկում կայացավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նիստի նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը եւ կազմակերպությանը առնչվող այլ հարցեր: ՀՀ պատվիրակության ղեկավարը իր ելույթում ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, հարեւան երկրների հետ ՀՀ փոխհարաբերություններին առնչվող խնդիրները: Նիստի ընդլայնանված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարն անրադարձավ ՀԱՊԿ անդամ-պետությունների միջազգային կազմակերպություններում համագործակցության խնդիրներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հանձնարարվեց համաձայնեցնել եւ ստորագրել «Շանհայան համագործակցության կազմակերպության Գործադիր քարտուղարության եւ ՀԱՊԿ քարտուղարության միջեւ փոխըմբռնման Հուշագիրը»: Քննարկվել են նաեւ ֆինանսա-տնտեսական հարցեր, ստորագրվել է ՀԱՊԿ 2007թ. բյուջեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---