Ավարտվել է Թբիլիսիից ռուսական կայազորի դուրս բերումը23 դեկտեմբերի 2006 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Անդրկովկասում Ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) թբիլիսյան շտաբում շաբաթ օրը ձեւակերպվել է վրացական կողմին շտաբի շենքի հանձնման արձանագրությունը: Այդպիսով ավարտվեց Վրաստանի մայրաքաղաքից ռուսական կայազորի դուրս բերման գործընթացը: Փաստաթղթերը ձեւակերպվեցին ԱՌԶԽ հրամանատարության եւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ: Շենքն առնվել է գերատեսչության ռազմական ոստիկանության պաշտպանության ներքո եւ վրացի զինվորականներն արդեն ծանոթացել են շինության վիճակին:Ավելի վաղ վրացական կողմին էին հանձնվել ռուսական կայազորի ավտոտնակները, ռազմական հիվանդանոցի պահեստաշենքերը եւ շենքը: Վրաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ դեկտեմբերի 24-ին Թբիլիսիից Բաթում է ուղեվորվում ԱՌԶԽ-ի 13 հոգանոց խումբը` ռուսական կայանի դուրս բերման վերահսկողությունը իրականացնելու: Խումբը կիրականացնի դեպի Բաթում եւ Ախալքալաք ռուսական ռազմակայաններից տեխնիկայի եւ անձնական կազմի դուրս բերման գործընթացի վերահսկողությունը: Ըստ երկրների համաձայնությունների, Ռուսաստանը պետք է ավարտի կայանների դուրս բերման գործընթացը մինչեւ 2008 թվականի վերջ, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |