Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտի հարակից տարածքը![]() 25 հունվարի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ: «Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն իր հերթին հայտարարել է, որ դժգոհ է 2015 թվականի դեկտեմբերի վերջին «Սանիթեքի» կատարած աշխատանքից: «Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում: Գտնում ենք, որ որոշակի մեղք ունենք, որ կար ինչ-որ աշխատանք որը չէր կատարվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա և նշել, որ առաջիկայում նախատեսում են մեքենաների քանակն ավելացնել, և փնտրում են լավագույն մեքենա-մեխանիզմներ, հայտնում է Tert.am-ը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտողությանը՝ նշեց, որ եթե քաղաքապետը տեսնում է բացթողումներ, ապա պետք է ընդգծի, և նա լուրջ կերպով արել է այդ զգուշացումը: «Չկա մեկն, ով սխալներ չի գործում, մենք սովորեցինք մեր սխալներից, և ոչ միայն ուղղեցինք մեր սխալները, այլև գտնվում եք մեր գործունեության բարելավման գործընթացում»,-ասել է նա: Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, Երևանում հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսված ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Այդ օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |