25 հունվարի 2016 - 14:05 AMT
Քաղաքապետարանը՝ տնտեսվարողներին. Ձյունից մաքրեք օբյեկտի հարակից տարածքը

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:

Քաղաքապետարանը հորդորում է պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ:

«Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն իր հերթին հայտարարել է, որ դժգոհ է 2015 թվականի դեկտեմբերի վերջին «Սանիթեքի» կատարած աշխատանքից: «Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում: Գտնում ենք, որ որոշակի մեղք ունենք, որ կար ինչ-որ աշխատանք որը չէր կատարվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա և նշել, որ առաջիկայում նախատեսում են մեքենաների քանակն ավելացնել, և փնտրում են լավագույն մեքենա-մեխանիզմներ, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտողությանը՝ նշեց, որ եթե քաղաքապետը տեսնում է բացթողումներ, ապա պետք է ընդգծի, և նա լուրջ կերպով արել է այդ զգուշացումը: «Չկա մեկն, ով սխալներ չի գործում, մենք սովորեցինք մեր սխալներից, և ոչ միայն ուղղեցինք մեր սխալները, այլև գտնվում եք մեր գործունեության բարելավման գործընթացում»,-ասել է նա:

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, Երևանում հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսված ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը:

Այդ օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան