Կրկնակի ահաբեկչություն սիրիական Հոմսում. Կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Կրկնակի ահաբեկչություն սիրիական Հոմսում. Կան տասնյակ զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Առնվազն 15 մարդ է զոհվել հունվարի 26-ի առավոտյան սիրիական Հոմսում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողության արդյունքում: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, պայթյունները որոտացել են րոպեների տարբերությամբ Ազ Զահրա բնակելի թաղամասի Աս Սիթթին փողոցում:

Ըստ սիրիական ոստիկանության տեղեկությունների, սկզբից խիտ բնակեցված թաղամասում պայթել է պայթուցիկով լցոնված մեքենան, հետո գրեթե նույն տեղում ահաբեկիչը գործի է դրել «մահապարտի գոտին»:

Վերջին տվյալների համաձայն, Հոմսում կրկնակի ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Զոհերի քանակը ճշտվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2015-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ գրոհայինները հեռանում են Հոմսից: «Պայմանավորվածությունների առաջին փուլով դադարեցվել են բոլոր մարտական գործողությունները, այժմ այն ծայրահեղականները, որոնք համաձայն չեն հրադադարի` 100 գրոհային և նրանց ընտանիքների 447 անդամ, այդ թվում կանայք և երեխաներ, հեռացել են, թաղամասը լքել է նաև թեթև հրազենային վնասվածքով 172 գրոհային, նրանք հեռացել են դեպի Համայի հյուսիսային շրջաններ»,-ասել էր Հոմսի նահանգապետը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալ Ուաերի հրադադարի արդյունքում Հոմսն ամբողջությամբ կազատագրվի ահաբեկչական խմբավորումներից և անվտանգության երաշխիք կհանդիսանա գավառի կենտրոնական մասում` բացառությամբ Հոմսի հյուսիսային արվարձանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---