Լավրով. Առանց քրդերի մասնակցության միջսիրիական բանակցություններն արդյունավետ չեն լինի

Լավրով. Առանց քրդերի մասնակցության միջսիրիական բանակցություններն արդյունավետ չեն լինի

PanARMENIAN.Net - Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն առանց քրդերի մասնակցության, այդ թվում սիրիացի քրդերի, արդյունավետ չեն լինի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեծ մամուլի ասուլիսում:

«ՄԱԿ ներկայացուցիչ Դե Միստւրան հաստատել է, և Ժնևում հունվարին 25-ին կայացած մամուլի ասուլիսում ասվեց, որ բանակցությունների մասնակիցների շրջանակը լայն է լինելու…Վերջին շրջանում Սիրիայի աջակցության խմբի որոշ անդամներ, ես կասեի նույնիսկ անդամներից մեկը, կասկածներ է հայտնում սիրիացի քրդերին, ավելի կոնկրետ` Ժողովրդավարական միության կուսակցությանը, բանակցություններին հրավիրելու նպատակահարմարության վերաբերյալ»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կողմ է արտահայտվել քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, բացառությամբ քրդական Ժողովրդական միության կուսակցության, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

«Առանց այդ կուսակցության, առացն այդ մասնակցի, բանակցություններն արդյոււնավետ չեն լինի, այն է` հնարավոր չի լինի հասնել քաղաքական կարգավորման»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հունվարի 25-ին Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, որը որպես միջնորդ է հանդես գալիս միջսիրիական բանակցություններում, հայտարարել է, որ բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին և կտևեն 6 ամիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---