Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում29 հունվարի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայ ռեժիսորԱվո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը ներկայացվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Ֆիլմը պատմում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքի մասին: Ւնտանիքը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, դժվարություններին դիմադրող բնակչությանը և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև: Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է փետրվարի 11-21-ը: Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985-ին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Գաբրիելյանն իր ընկերների հետ բացել է Հալեպում առաջին հանրային կինոակումբը: Նա մասնակցել է «Ոսկե Ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսորը փառատոնին ներկայացրել է իր «Եվս երկու քայլ» ֆիլմը, որը նվիրված է լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |