Telegraph. ԻՊ գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են ծրագրում բաց ծովում

Telegraph. ԻՊ գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են ծրագրում բաց ծովում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են ծրագրում ծովում, հայտնում է բրիտանական Telegraph-ը Բրիտանիայի ՌԾՈւ փոխծովակալի հայտարարության վրա հղումով:

Ըստ ՌԾՈւ փոխծովակալ Քլայվ Ջոնսթոնի, ԻՊ ազդեցության աճը Լիբիայի ափամերձ տարածքում սպառնում է նավագնացությանը տարածաշրջանում: Ահաբեկիչները կարող են հարձակվել առևտրային և զբոսաշրջային նավերի վրա:

«Մենք գիտենք, որ նրանք բաց ծովում գործելու ծրագրեր ունեն, գիտենք, որ կցանկանային ծովային զենք ունենալ, ինչպիսին ուներ «Ալ Քայիդան»,-ասել է նա, հայտնում է ՌՒԱ Նովոստին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---