ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է![]() 3 փետրվարի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր, ինչպես նաև Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Մեծ Պառնի գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Կարդացեք նաև՝ Ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6°C-ով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |