Թուրք ևս մեկ լրագրող կարող է բանտարկվել Էրդողանին «վիրավորելու» համար

Թուրք ևս մեկ լրագրող կարող է բանտարկվել Էրդողանին «վիրավորելու» համար

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազը պահանջել է 4 տարվա և 8 ամսվա ազատազրկման դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի մեկնաբան Օզգյուր Մումջուին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Hurriyet-ը:

Մումջուին մեղադրում են 2015-ի մայիսին գրված հոդվածի համար, որտեղ նա Թուրքիայի նախագահին «բռնակալ և վախկոտ է» անվանել վերջինիս կողմից 2013-ին բողոքի ցույցի ժամանակ զոհված ցուցարարի մորը դատական հայց ներկայացնելու համար, որն իբր վիրավորել էր Էրդողանին:

Մումջուն չի ընդունում մեղադրանքները` հայտարարելով, որ որպես լրագրող իրավունք ունի քննադատել երկրի նախագահին: Սակայն, ըստ Էրդողանի փաստաբանի, լրագրողի խոսքերը դուրս են քննադատության շրջանակից և վիրավորական են: Դատարանը կշարունակի գործի քննությունը, երբ երկու կողմերի փաստաբաններն իրենց պնդումների ապացույցները ներկայացնեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքական դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել նաև 2015-ի նոյեմբերին ձերբակալված ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին, որոնք իրենց հետաքննությունը Անկարայի կողմից իսլամիստներին զենքի մատակարարման մասին հրապարակել էին դեռ ամռանը: Դրանից հետո Էրդողանն անձամբ նրանց մեղզադրեց լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեջ:

Թուրքիայի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել նրանց համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---