ՌԴ ԱԳՆ. Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին կքննարկվի Մյունխենում 3 փետրվարի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին գլխավորներից մեկը կլինի Սիրիային աջակցող միջազգային խմբի հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 11-ին Մյունխենում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այս հարցը քննարկվում է, և, անշուշտ, գլխավորներից մեկը կլինի առաջիկա հանդիպմանը»,-ասել է Բոգդանովը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովն ասել էր, որ առանց քրդերի մասնակցության դժվար է հուսալ, որ սիրիական խնդիրը կհանգուցալուծվի, սակայն քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին կտրականապես դեմ է Թուրքիան: 2015-ի դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Ավելի վաղ` հոկտեմբերին, ռուսական ԱԳՆ-ն քննարկում էր Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացելու հարցը, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Մոսկվան պնդում է, որ սիրիական քրդական Ժողովրդական միությունը մասնակցի Սիրիայի շուրջ բանակցություններին: Ըստ վերլուծաբանների, Ժողովրդավարական միության մասնակցությունը բանակցություններին ի վերջո կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |