Նախարար. Այժմ թոքաբորբով մոտ 300 գրանցված հիվանդ կա![]() 3 փետրվարի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այժմ 570 գրանցված հիվանդ կա սուր շնչառականով, և մոտ 300՝ թոքաբորբով: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային ժողովի նիստում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով H1N1 հիվանդացության հետ կապված իրավիճակին, հայտնում է Tert.am-ը: «Այս ընթացքում 3300 դեպք հոսպիտալային բուժում է ստացել: H1N1 վիրուսը ինքն իրենով մահացու չէր, վտանգավոր է նրա բարդությունը՝ մասնավորապես ուղեկցվող հիվանդությունների դեպքում»,-ասաց նա և նշեց, որ 99 տոկոսից ավելի դեպքում հաջողվել է հիվանդներին հիվանդանոցից դուրս գրել առանց որևէ հետևանքի: ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ամեն տարի կա սեզոնային գրիպի ակտիվացման խնդիր, և նախապես կանխարգելիչ գործողություններ արվել են, բաժանվել էր համապատասխան դեղորայք: «Հարևան երկրներում պատկերը շատ ավելի ծանր է, քան Հայաստանում»,- ասեկ է նա և նշել, որ բոլոր վերակենդանացման բաժնի բժիշկները վերապատրաստվել են, և դա էր նաև պատճառը, որ դեկտեմբերի 30-ին գրանցված դեպքը արձանագրվել է ճիշտ և ոչ թե միայն թոքաբորբ: Նա նշել է, որ 15 հազար մարդ պատվաստվել է և կանխարգելիչ աշխատանքները շարունակվել են, արագ արձագանքման խումբ է ձևավորվել: «Մահվան ընդհանուր 19 դեպք է գրանցվել և գրեթե բոլոր դեպքերը եղել են ուղեկցվող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով»,- ասել է նա և նշել, որ դեղորայքի վերաբերյալ լուրերը, որոնք հրապարակվել էին, իրականության չեն համապատասխանում, քանի որ մինչ օրս դեղորայքը տրամադրվել է անվճար: Նախարարը հավելել, որ հունվարի 1-20-ը բոլոր խմբերին տրվել են արտոնություններ, որ նրանք կարողանան պետպատվերի շրջանակներում դիմել հիվանդանոցներ: Փետրվարի 1-ին հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը `հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |