Հակառակորդը գնդակոծել է Բերքաբերը. Մարդատար մեքենա է վնասվել![]() 3 փետրվարի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին՝ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակները վնասել են ավտոմեքենայի դիմապակին եւ անվադողերը: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել: Բերքաբերի բնակիչները հայտնել են, որ այժմ կրակոցներ են արձակվում գյուղի ուղղությամբ, գրում է Aravot.am-ը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ադբեջանական զինուժի հենակետերից 2015-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Ադրբեջանի զինուժը դեկտեմբերի 22-ին կրակել է նաև Ոսկեվանի վրա. ժամը 21.30-ից մինչև 21.57-ը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից «Ուտյոս» տեսակի զենքից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի ներքին թաղի, գյուղի սկզբնամասի վրա: Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերը գնդակոծության էին ենթարկվել նաև սեպտեմբերի 1-ին, նոյեմբերի 5-ին: Իսկ սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |