Սիրիայում ռուս սպա է զոհվել

Սիրիայում ռուս սպա է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում ռուս ռազմական խորհրդատու է զոհվել: «Փետրվարի 1-ին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սիրիական բանակի կայազորի ականակոծման հետևանքով ռուս սպան մահացու վիրավորում էր ստացել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Զինծառայողը հետմահու կպարգևատրվի պետական պարգևով:

«Ռուս զինվորականը Սիրիայում սիրիական բանակի աջակցությանն ուղղված գործառույթներ էր կատարում, մասնավորապես, նոր զենքի յուրացման գործում: Զենքն առաքվում է ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջպետական պայմանագրի շրջանակում»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «Վզգլյադը»:

Ռազմական խորհրդատուն արդեն երրորդ ռուսաստանցին է, որը զոհվում է Սիրիայում ռուսական օդուժի գործողության մեկնարկից հետո: ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովը գնդակահարվեց ցամաքից գրոհայինների կողմից այն բանից հետո, երբ կարողացել էր լքել թուրքական օդուժի կողմից խոցված ինքնաթիռը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել:

ՍՈւ-24-ի ռուս օդաչուների փրկարարական գործողության ժամանակ զոհվեց ծովային հետևակի զինծառայող Ալեքսանդր Պոզնիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---