ՆԱՏՕ-ն հայտնել է Շվեդիայի դեմ միջուկային գրոհի սցենարով ՌԴ զորավարժության մասին

ՆԱՏՕ-ն հայտնել է Շվեդիայի դեմ միջուկային գրոհի սցենարով ՌԴ զորավարժության մասին

PanARMENIAN.Net - Շվեդական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարեկան զեկույցում հաստատվում է, որ 2013-ին ռուսական ավիացիան Շվեդիայի վրա հարձակման սցենարով զորավարժություններ է անցկացրել:

Զեկույցում Ստոլտենբերգը գրել է, որ 2013-ի մարտին Ռուսաստանը Շվեդիայի դեմ միջուկային գրոհի սցենարով զորավարժություններ է անցկացրել:

Ինչպես նշում է շվեդական The Local-ը, ռուս զինվորականների զորավարժություններն անցել են Ստոկհոլմի արշիպելագի արևելյան սահմանի մոտ և բուռն արձագանք են ստացել ԶԼՄ-ներում, քանի որ Շվեդիայի արձագանքը հապաղել է անձնակազմի արձակուրդի պատճառով և ստիպված էր ապավինել ՆԱՏՕ-ի աջակցությանը: Այն ժամանակ որոշ շվեդական լրատվամիջոցներ հայտնեցին, որ դա միջուկային հարվածի իմիտացիա էր, սակայն պաշտոնապես դա չհաստատվեց, հայտնում է ՌԲԿ-ն:

Փետրվարի 3-ին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ հրամանատար Կլայվ Ջոնսթոնը հայտարարեց, որ սուզանավերի հրամանատարները հայտնում են «ռուսական սուզանավերի առավելագույն ակտիվության մասին սառը պատերազմի ավարտից ի վեր»:

2013-ի ապրիլին շվեդական Svenska Dagbladet-ը ռազմական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ շվեդական ռադարները գրանցել են 6 ռուսական ռազմական ինքնաթիռ, որոնք շատ մոտ են անցել Շվեդիայի օդային տարածքին:

2014-ի հոկտեմբերին Շվեդիայի զինուժը իր ափերի մոտ գրանցել է անհայտ սուզանավ: Մի քանի օր տևած որոնումներից հետո շցեդական ԶԼՄ-ները հայտնեցին, որ սուզանավից գրանցվել են ռուսերեն լեզվով տագնապի ազդանշաններ: Ռուսական կողմը հերքեց շվեդական ափերի մոտ սուզանավի վթարի մասին տեղեկությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---