Պետդեպ. Վաշինգտոնն ու Էր Ռիադը քննարկում են Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը 6 փետրվարի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Փետրվարի 5-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց, թե պատրաստ է իր զորքերն ուղարկել Սիրիա ցամաքային գործողությանը մասնակցելու նպատակով` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում: Այսպիսի հայտարարություն արեց երկրի պաշտպանության փոխնախարար Ահմեդ Ասերին: Ավելի վաղ բրիտանական Guardian-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է մի քանի հազար զինվորականների գործուղել Սիրիա` համակարգելով գործողությունները Թուրքիայի հետ: «Մենք պետք է ավելին իմանանք այդ առաջարկության մասին…Մենք քննարկում ենք այն սաուդիտների հետ` պարամետրերը, նրանց մտադրությունները»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ: Քիրբին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միշտ ողջունել է այլ երկների ավելի ակտիվ մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին: Սակայն նախկինում ցամաքային գործողության մասին խոսք չի եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը: Մինչդեռ հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |