ՄԱԿ ԳՔ. ԻՊ շարքերում ահաբեկչական 34 խմբավորման գրոհայիններ են կռվում 6 փետրվարի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորում հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում: Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը։ Բան Կի Մունը նշում է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԻՊ-ն ունակ է արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին։ ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում, որոշ տվյալներով՝ 2015-ին գրոհայինները մոտ 400-500 մլն դոլար են ստացել միայն նավթի և նավթամթերքների վաճառքից։ Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |