ՌԴ-ն մտադիր է սկսել արտաքին պարտքեր վերցնել 6 փետրվարի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հարցումներ է հղել արտասահմանյան 25 բանկի` 2016-ին միջազգային շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ: Հարցումներն ուղարկվել են բանկային ոլորտի համաշխարհային մակարդակով առաջատար համարվող բանկերին, այդ թվում` Barclays, Bank of America Merrill Lynch, Bank of China և այլ: Ցանկում կամ նաև 3 ռուսական բանկ` «ՎՏԲ Կապիտալ», «Գազպրոմբանկ» և Sberbank CIB, հայտնում է Slon.ru-ն: Ավելի վաղ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել էր, որ ՌԴ-ն մտադիր է 2016-ին դուրս գալ արտաքին փոխառությունների շուկա: Բացի այդ, 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն ֆինանսների նախարարությունը մարող է պարտատոմսերի միջազգային շուկաներում $3 մլրդ գումար տեղադրել: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով երկիրը մեկուսացվել է արտաքին փոխառության շուկաներից: Վերջին անգամ Ռուսաստանը պարտատոմսեր է տեղադրել և ֆինանսական գործակալության ծառայություններ է տրամադրել միջազգային շուկաներում 2013-ի սեպտեմբերին: Այն ժամանակ նրան հաջողվեց $6 մլրդ արժեթղթեր վաճառել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |