Իրանը հայտարարել է, որ կարող է 5 անգամ ավելացնել գազի արտահանումը Հայաստան

Իրանը հայտարարել է, որ կարող է 5 անգամ ավելացնել գազի արտահանումը Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանը էլեկտրահաղորդիչ երրորդ գծի շինարարության շրջանակում դիտարկում է գազի արտահանումը Հայաստան 5 անգամ ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:

«Նույնիսկ Իրանի և ՀՀ միջև գործող համատեղ համաձայնագրի հիման վրա հնարավոր է ավելացնել գազի արտահանումը Հայաստան` հասցնելով օրական 5 մլն խմ»,-հայտարարել է Քամելին, գրում է ՌԻԱ Նովոստին Mehr-ի վրա հղումով:

Այս պահի դրությամբ Իրանը օրական 1 մլն խմ գազ է առաքում Հայաստան: Էլեկտրահաղորդիչ նոր գծերի շինարարությունը կարող է առանցքային գործոն դառնալ դեպի Հայաստան առաքվող իրանական գազի ծավալների ավելացման համար, կարծում է ընկերության տնօրնեը:

Իրանական գազը ստանում է Երևանի ՋԷԿ-ը և վերամշակումէ էլեկտրաէներգիայի: ՀԱյաստանը վճարում է գազի դիմաց էլեկտրաէներգիայով` 3 կՎտ 1 խմ գազի դիմաց:

«Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով:

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---