Հետազոտություն. Հայաստանցիները դժգոհ են աշխատավարձից 9 փետրվարի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցիները հիմնականում բավարարված են աշխատանքային կոլեկտիվով, գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններով: Այս եզրակացության են եկել «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության հեղինակները: Ըստ հետազոտության, ավելի ցածր է աշխատանքային պայմաններով և մասնագիտական աճի հնարավորություններով հարցվողների բավարարվածության աստիճանը: Հարցվածներն առավել դժգոհ են աշխատավարձի չափից, գրում է Panorama.am-ը: «Արական և իգական սեռի հարցվողների պատասխանների համեմատությունը վկայում է այն մասին, որ ինչպես կանայք այնպես էլ հարցված 63 տղամարդ գրեթե նույն չափով բավարարված են կոլեկտիվով, կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններով, ինչպես նաև աշխատանքային պայմաններով: Սակայն կանայք էապես ավելի քիչ են բավարարված աշխատավարձով և մասնագիտական աճի հնարավորություններով, քան տղամարդիկ»,- ասված է հետազոտության մեջ: Տղամարդ հարցվածների շրջանում աշխատավարձի չափով լիովին բավարարված է 9.7%-ը, կանանց՝ 6.7%-ը: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերութուններով լիովին բավարարված են տղամարդկանց՝ համապատասխանաբար 48.7%-ը և 43.4%-ը, կանանց՝ 48.3%-ը և 46.7%-ը: Աշխատավարձի չափից բոլորովին բավարարված չէ տղամարդկանց՝ 29.9%-ը, ավելի շու բավարարված չէ 24.7%-ը, ինչ վերաբերում է կին հարվածներին, ապա բոլորովին բավարարված չէ 37%-ը, ավելի շուտ բավարարված չէ 30.9%-ը: Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. մայիսի 7-ին ԱՄՆ միջազգային զարգացան գործակալության «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի Մելիքյան կենտրոնի և Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական փոխակերպումների դպրոցի հետ համագործակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |