Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ` քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ` քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է այդ երկրում ԱՄՆ դեսպանին` սիրիացի քրդերի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ բացատրություն տալու: Դեսպան Ջոն Բասից պարզաբանում են պահանջել այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը ահաբեկչական չի համարում Սիրիայում գործող քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը: Այդ մասին Reuters-ին է ասել թուրքական ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է ՌԲԿ-ն:

Փետրվարի 9-ին Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Այստեղ ոչ մի նոր բան չկա` թուրքական կողմի առաջարկի մեջ: Մենք, ինչպես գիտեք, PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում»:

Ամերիկյան The Wall Street Journal-ն ավելի վաղ գրել է. «Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Թուրքիայի թշնամական վերաբերմունքը քուրդ զինյալներին Սիրիայում, որոնք ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ ամենագործուն դաշնակիցներից են, խարխլում է այն ջանքերը, որոնք ուղղված են այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ գործողությունների ծավալմանը»,-գրում է թերթը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ընտրություն կատարեն Թուրքիայի իշխանությունների և «Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության միջև: Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի դեսպանորդի սիրիական Քոբանի այցից մեկ շաբաթ անց, որը գտնվում է PYD մարտական թևի քրդական ուժերի հսկողության տակ:

Անկարան նրանց համարում է ահաբեկիչենր, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: «Ինչպե՞ս կարող ենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե Քոբանիի ահաբեկիչները»,-ասել էր Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---